Համաքոլեջային արշավ Միասնության ու համախմբման, նոր տպավորությունների և անկրկնելի պահերի մի գեղեցիկ ճանապարհ, որը դարձավ անմոռանալի հիշողությունների սկիզբ։ https://www.facebook.com/share/r/1V7pZ5Zq3r/
Համաքոլեջային արշավ Միասնության ու համախմբման, նոր տպավորությունների և անկրկնելի պահերի մի գեղեցիկ ճանապարհ, որը դարձավ անմոռանալի հիշողությունների սկիզբ։ https://www.facebook.com/share/r/1V7pZ5Zq3r/
Սեպտեմբերի 25-ը ժամանակակից գենետիկայի հիմնադիր Թոմաս Հանտ Մորգանի ծննդյան օրն է։ Օրվա խորհրդին համահունչ կազմակերպվեց հետաքրքիր ու բովանդակալից դաս-քննարկում «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության I կուրսում։ Դասախոս՝ Լ.Գուլաբյան
Սեպտեմբերի 15-ին ԳՊԳՔ-ում «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում քոլեջի դասախոսները մասնակցեցին «Գենդերային հավասարության խթանում և ներառական միջավայր երիտասարդների համար» թեմայով խորհրդատվական հանդիպմանը, որը վարեց Գայանե Հովակիմյանը։ Հանդիպման նպատակն էր քննարկել ուսանողների մասնակցության և սոցիալական… Կարդալ ավելին
ԳՊԳՔ-ի դասախոսներն ու ուսանողները մասնակցեցին «Հաղորդակցման էթիկետ» թեմայով հանդիպում-քննարկմանը, որը կազմակերպվել էր Գավառի Ուսուցողական կենտրոնի կողմից։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին արդյունավետ հաղորդակցության հիմնական սկզբունքները, անդրադարձ կատարվեց ակտիվ լսելու, ճիշտ և հարգալից հաղորդակցվելու, ինչպես նաև միջանձնային հարաբերություններում էթիկետի պահպանման կարևորությանը։ Հանդիպումը հնարավորություն… Կարդալ ավելին
Քոլեջի աշխատակիցներն ու ուսանողները ներկա գտնվեցին Գավառի մշակույթի տանը անցկացված «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի շրջանակում Ամալիա Սալ պարախմբի «Քանի չեմ մոռացել» ներկայացմանը։ Միջոցառումը նպաստեց մշակութային արժեքների արժևորմանն ու արվեստի նկատմամբ հետաքրքրության խթանմանը։
Քոլեջի աշխատակիցները մասնակցեցին «Ծնողավարություն և դեռահասության փոփոխություններ» թեմայով ուսուցողական հանդիպմանը, որը վարում էր Մերի Ներսիսյանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ծնողավարության առանձնահատկություններին և դեռահասության շրջանում տեղի ունեցող կարևոր փոփոխություններին։ Շնորհակալություն ենք հայտնում Գավառի Ուսուցողական Կենտրոնին՝ հրավերի և արդյունավետ համագործակցության համար։
Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում կազմակերպվեց «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրով մրցույթ։ Մրցույթի արդյունքում Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջը և հաղթող թիմը Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի կողմից պարգևատրվեցին հավաստագրերով և արժեքավոր նվերներով՝ քոլեջը… Կարդալ ավելին
Շնորհավոր Սեպտեմբերի 1 Հարգելի՛, դասախոսներ,ուսանողներ, ծնողներ Շնորհավորում ենք Ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ։ Նոր ուսումնական տարին նոր նպատակների, գիտելիքների, մասնագիտական զարգացման և ձեռքբերումների հնարավորություն է։ Թող այն լի լինի արդյունավետ ուսումնական գործընթացով, նոր գաղափարներով, հետաքրքիր նախաձեռնություններով… Կարդալ ավելին