ԳՊԳՔ-ի դասախոսներն ու ուսանողները մասնակցեցին «Հաղորդակցման էթիկետ» թեմայով հանդիպում-քննարկմանը, որը կազմակերպվել էր Գավառի Ուսուցողական կենտրոնի կողմից։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին արդյունավետ հաղորդակցության հիմնական սկզբունքները, անդրադարձ կատարվեց ակտիվ լսելու, ճիշտ և հարգալից հաղորդակցվելու, ինչպես նաև միջանձնային հարաբերություններում էթիկետի պահպանման կարևորությանը։
🎓 Հանդիպումը հնարավորություն ընձեռեց ուսանողներին զարգացնելու հաղորդակցման հմտությունները և առավել գիտակցված մոտենալու շփման մշակույթին։
🤝 Շնորհակալություն ենք հայտնում Գավառի Ուսուցողական Կենտրոնին՝ հրավերի և արդյունավետ համագործակցության համար։