📌Սեպտեմբերի 15-ին ԳՊԳՔ-ում «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում քոլեջի դասախոսները մասնակցեցին «Գենդերային հավասարության խթանում և ներառական միջավայր երիտասարդների համար» թեմայով խորհրդատվական հանդիպմանը, որը վարեց Գայանե Հովակիմյանը։
✅Հանդիպման նպատակն էր քննարկել ուսանողների մասնակցության և սոցիալական ներառմանն առնչվող հարցերը, անդրադառնալ կրթության կազմակերպման գործընթացում առկա կարծրատիպերին և խոչընդոտներին, ինչպես նաև քննարկել դրանց հաղթահարմանն ուղղված նոր քայլեր։
✅Խորհրդատվության ընթացքում կարևորվեց ուսանողների անհատական կարիքներին և առանձնահատկություններին համապատասխան մոտեցումների կիրառումը՝ առավել ներառական, հավասար և աջակցող կրթական միջավայր ձևավորելու նպատակով։