ՏՆՕՐԵՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ
Ողջունում եմ Ձեր մուտքը «ԳԱՎԱՌԻ ԱԿ. Ա. ԹԱՄԱՄՇԵՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ-Ի նոր ստղծված պաշտոնական կայք՝ gsac.am: Այն ծառայելու է որպես տեղեկատվական-ուսումնական միջավայր, երկխոսության հարթակ՝ լինելով թափանցիկ ու հասանելի: Հաղորդակցման նման ձևը թույլ կտա ձեզ ակտիվ մասնակիցը դառնալու Գեղարքունիքի մարզի միակ գյուղատնտսական քոլեջի կրթական և բոլոր այլ իրադարձություններին, ինչպես նաև ծանոթանալու Քոլեջի պատմությանը,մասնագիտությունների ցանկին, առօրյային, որը կօգնի ապագա դիմորդին կատարելու ճիշտ ընտրություն:
Ուրեմն` ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
ՀՀ ԿԳՄՍՆ «ԳԱՎԱՌԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. ԹԱՄԱՄՇԵՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ-Ի
ՄԱՍԻՆ ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳՄՍՆ «Գավառի ակադեմիկոս Ա․Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը /այսուհետ՝ Քոլեջ/ Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության ոլորտի կրթական ծրագրեր իրականացնող միակ ուսումնական հաստատությունն է, որն ունի 95-ամյա տարեգրություն։
Քոլեջը հիմնադրվել է 1929 թվականին Նոր Բայազետում, որը կոչվել է Անասնաբուծական–անասնաբուժական տեխնիկում։
1971 թվականին տեխնիկումը միավորվելով Կամոյի սովխոզին` վերակազմավորվեց որպես Սովխոզ-տեխնիկում:
1992 թվականին, պայմանավորված սեփականաշնորհման գործընթացով և տնտեսական բարեփոխումներով, վերակազմավորվեց Կամոյի գյուղատնտեսական տեխնիկումի:
1996 թվականի ապրիլից Կամոյի գյուղատնտեսական տեխնիկումը վերանվանվեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Գավառի ակ. Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ»:
2002 թվականի դեկտեմբերից «Գավառի ակ. Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ»-ը վերանվանվեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Գավառի ակ. Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ:
2012 թվականի սեպտեմբերից «Գավառի ակ. Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը վերանվանվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ, իսկ 2019 թվականից՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Գավառի ակ. Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը վերանվանվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ։
Հիմնադրման օրվանից Քոլեջը մեծ դեր է ունեցել մարզի ագրարային ոլորտի զարգացման, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետների պատրաստման գործում։
Քոլեջի շրջանավարտների մի մասը իրենց ուսումը հաջողությամբ շարունակում են Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպես նաև հաջողությամբ աշխատում են իրենց մասնագիտությամբ։
Իր գործունեության ընթացքում Քոլեջն արժանացել է ՍՄԿԿ Կենտկոմի, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի, ՀԽՍՀ-ի և ՀԼԿԵՄ Կենտկոմի փոխանցիկ կարմիր դրոշների, Հանրապետության գյուղատնտեսության մինիստրության և ճյուղային արհմիության փոխանցիկ դրոշի և այլ պետական պարգևների ու խրախուսանքների։
Քոլեջում իրականացվում են հետևյալ կրթական ծրագրերը․
Միջին մասնագիտական կրթություն
- Ֆինանսներ
- Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում
- Անասնաբուժություն
- Հաշվապահական հաշվառում
- Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա
- Մենեջմենթ /կառավարում/
Նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթություն
- Համակարգիչների շահագործում
Իր գործունեության ընթացքում Քոլեջն համագործակցել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային տարբեր կազմակերպությունների հետ։
GTZ /Գերմանական տեխնիկական համագործակցություն/ կազմակերպության հովանավորությամբ Քոլեջում ներդրվել է «Մենեջմենթ» մասնագիտությունը, համալրվել է համակարգչային լսարան, որն ապահովվել է ինտերնետ կապով։ Նրանց կողմից տրամադրվել է Դիորի ապարատ, արհեստական սերմնավորման ճամպրուկ, մասնագիտական դասագրքեր, ստեղծվել է ուսումնափորձնական դաշտ, ինչպես նաև Քոլեջի դասախոսները վերապատրաստվել են «Գյուղատնտեսության կրթության խրախուսում և տարածաշրջանային զարգացում» ծրագրի շրջանակներում։
Քոլեջը համագործակցել է նաև Գերմանիայի Ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հետ (IIZ/DVV), որի ֆինանսավորմամբ և աջակցությամբ Քոլեջում ստեղծվել է գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց խորհրդատվական կենտրոն։ Կենտրոնի մասնագետները կազմակերպել են հանդիպումներ տարածաշրջանի ֆերմերների հետ, ինչպես Քոլեջում, այնպես էլ տնտեսություններում՝ օգնելով նրանց ստանալ իրենց հուզող մասնագիտական հարցերի պատասխանները։
«World-Vision Հայաստան» միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ Քոլեջի դասախոսների կողմից կազմակերպվել են դասընթացներ՝ համայնքների բարձր դասարանների աշակերտների, տարածաշրջանի անասնաբույժների և այլ շահառուների համար։ Կազմակերպության ֆինանսավորմամբ Քոլեջում կազմակերպվում են նաև էլեկտրաեռակցման դասընթացներ, ինչպես նաև Քոլեջում բացվել է «ՍՔԱՅ» ակումբ։
2017 թվականից Քոլեջն ընդգրկվել է ԵՄ ծրագրում, որի շրջանակներում այս ուսումնական տարվանից Քոլեջում սկսվել են լայնածավալ շինարարական աշխատանքներ՝ Քոլեջի ենթակառուցվածքները արդիականացնելու ուղղությամբ։
Դասախոսների և ուսանողների շարժունությունն ու աշխատաշուկայում շրջանավարտների մրցունակությունը ապահովելու նպատակով Քոլեջում քայլեր են արվում համագործակցելու Էրազմուս+ ծրագրի հետ։
Ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակում քոլեջում բացվել է ժամանակակից պահանջներին համապատասխան կաթի վերամշակման լաբորատորիա:
Մարզում Քոլեջի բարձր հեղինակությունն ապահովվում է մասնագիտական որակավորում ունեցող դասախոսական համակազմի շնորհիվ։ Նրանց կողմից կիրառվող դասավանդման ինտերակտիվ մեթոդները նպաստում են ուսանողակենտրոն, վերջնարդյունքահեն և թափանցիկ ուսուցման կազմակերպմանը։