Քոլեջում կրթությունն իրագործվում է մանկավարժության ավանդական և ժամանակակից կարևորագույն սկզբունքները ներդաշնակած: Դասավանդում են պատշաճ գիտելիքներ և հմտություններ ունեցող առաջատար մասնագետներ: Ուսումնա-կան գործընթացը կազմակերպվում է ժամանակի պահանջներին համապատասխան նորովի վերանորոգված, կահավորված, ժամանակակից սարքավորումներով և դիդակտիկ նյութերով հագեցած կաբինետներում, լաբորատորիաներում, ինտերնետ կապով ապահովված համակարգչային լսարանում:
Քոլեջն ունի մասնագիտական և գեղարվեստական գրքերով հագեցած հարուստ գրադարան: