
Դասընթացը վարեց փորձագետ-դասընթացավար Լյուսի Կարապետյանը։

Դասընթացի ընթացքում քննարկվեցին աշխատանքի որոնման արդյունավետ եղանակները, գործատուների հետ հաղորդակցման առանձնահատկությունները, ինքնաներկայացման հմտությունները, ինչպես նաև աշխատաշուկայում մրցունակ լինելու կարևոր նախապայմանները։

Շնորհակալություն ենք հայտնում Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ-ին համագործակցության համար։