Միջոցառման նպատակն էր բարձրացնել ուսանողների և աշխատակիցների իրազեկվածության մակարդակը արյունահոսության վտանգների, այն դադարեցնելու հիմնական եղանակների և տուժածին առաջին բուժօգնություն ցուցաբերելու կանոնների վերաբերյալ։
Մասնակիցներին ներկայացվեցին արյունահոսության դեպքում անհրաժեշտ գործողությունները, վերքի վրա անմիջական ճնշում գործադրելու և վիրակապ դնելու ճիշտ եղանակները, ինչպես նաև շտապ օգնություն կանչելու անհրաժեշտությունը։
Նման իրազեկման միջոցառումները նպաստում են անվտանգության մշակույթի ձևավորմանը, արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և առաջին բուժօգնության անհրաժեշտ հմտությունների զարգացմանը։