Դասախոսական կազմի մասնագիտական կարողությունների զարգացման, փորձի փոխանակման, կրթության որակի բարձրացման և դասավանդման ժամանակակից մեթոդների ներդրման նպատակով քոլեջում մեկնարկել է դասավանդման ինտերակտիվ և նորարարական մեթոդների ներկայացման շաբաթը։
✅Շաբաթվա առանցքային թեմաներից էր «Շրջված դասարան» ինտերակտիվ մեթոդի կիրառման մեթոդաբանությունը։
✅Դասախոսները իրենց մասնագիտական առարկաների առանձնահատկություններից ելնելով ներկայացրին այս մեթոդի կիրառման իրենց մոտեցումները՝ յուօրինակ բովանդակությամբ և ստեղծարար շնորհանդեսներով։
📚✨ Դասախոսներից մեկի նախաձեռնությամբ կազմակերպվեց գործնական աշխատանք՝ ներկա դասախոսների մասնակցությամբ։ Փոքր խմբերով, «Շրջված դասարան» մեթոդի տրամաբանությամբ, մասնակիցները կատարեցին առաջադրանքներ՝ բացահայտելով մեթոդի արդյունավետությունը և ինտերակտիվությունը։
🌟 Շնորհակալություն ենք հայտնում մեր դասախոսներին՝ նորարարական մոտեցումների և կրթության որակի բարձրացմանն ուղղված անխոնջ աշխատանքի համար։ 👏