ԱՌԿ պլանի շրջանակում քոլեջում անցկացվեց իրազեկման միջոցառում՝ «Հոգեբանական աջակցություն» թեմայով։
Արտակարգ իրավիճակներում և տարերային աղետների հետևանքով տուժած մարդիկ կարիք ունեն ոչ միայն նյութական օգնության, այլև հոգեբանական աջակցության, ջերմ վերաբերմունքի և ապահովության զգացման։
💙 Հոգեբանական առաջին օգնությունը կարևոր քայլ է մարդու հուզական հավասարակշռությունը պահպանելու, վախն ու անհանգստությունը հաղթահարելու և վերականգնման գործընթացին նպաստելու համար։
🤝 Հիշե՛նք՝ երբեմն հանգիստ խոսքը, ուշադիր լսելը և օգնության մեկ պարզ քայլը կարող են մեծ նշանակություն ունենալ մարդու համար։
🌿 Հոգատարությունը ուժ է, աջակցությունը՝ հույս, իսկ մարդկային վերաբերմունքը՝ վերականգնման կարևոր ճանապարհ։
👩🏼‍💼Առաջին հոգեբանական աջակցության խմբի անդամ ՝ Լ. Բունոյան

 

 

 

https://www.facebook.com/share/r/19pKLnJzYz/