Երիտասարդական գիտաժողովին՝ հերթական հաջողությամբ

ԳՊԳՔ «Ֆինանսներ» մասնագիտության II կուրսի ուսանողուհի Հասմիկ Գալստյանը մասնակցել է Հոկտեմբերի 6-ին ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 12-րդ գիտաժողովի շրջանակում կայացած Կենսաբանության բաժանմունքի գիտական զեկուցումներին, ներկայացնելով
«Վիտամին C-ի քանակի որոշումը նարնջի հյութի տարբեր նմուշներում և դրա կայունության գնահատումը ջերմաաստիճանային գործոնից կախված» թեմայով հետազոտական աշխատանքը։
Մասնակցության համար Հասմիկ Գալստյանն արժանացել է հավաստագրի։


Շնորհավորում ենք Հասմիկ Գալստյանին՝ մաղթելով նորանոր հաջողություններ, գիտական ձեռքբերումներ և շարունակական առաջընթաց։
Հետազոտական աշխատանքի ղեկավար՝ Լ. Գուլաբյան։

Հպարտանում ենք մեր ուսանողուհու ձեռքբերումներով։