Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում կազմակերպվեց «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրով մրցույթ։
🏆 Մրցույթի արդյունքում Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջը և հաղթող թիմը Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի կողմից պարգևատրվեցին հավաստագրերով և արժեքավոր նվերներով՝
✅քոլեջը երիտասարդների քաղաքացիական ակտիվության, քննադատական մտածողության և էներգետիկ թեմաների շուրջ իրազեկվածության բարձրացման համար։
✅Հաղթող թիմը՝ բարձր պատրաստվածության, հիմնավորված դիրքորոշման և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։
🤝 Քոլեջը հայտնում է իր խորին շնորհակալությունը Գավառի համայնքապետարանին՝ հանձինս համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի, քոլեջի հետ ակտիվ համագործակցության և տարբեր հարցերում ցուցաբերած աջակցության համար։