Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում կազմակերպվեց «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրով մրցույթ։

Մրցույթի արդյունքում Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջը և հաղթող թիմը Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի կողմից պարգևատրվեցին հավաստագրերով և արժեքավոր նվերներով՝

քոլեջը երիտասարդների քաղաքացիական ակտիվության, քննադատական մտածողության և էներգետիկ թեմաների շուրջ իրազեկվածության բարձրացման համար։

Հաղթող թիմը՝ բարձր պատրաստվածության, հիմնավորված դիրքորոշման և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։

Քոլեջը հայտնում է իր խորին շնորհակալությունը
Գավառի համայնքապետարանին՝ հանձինս համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի, քոլեջի հետ ակտիվ համագործակցության և տարբեր հարցերում ցուցաբերած աջակցության համար։