📚Շնորհավոր Սեպտեմբերի 1
Հարգելի՛, դասախոսներ,ուսանողներ, ծնողներ
Շնորհավորում ենք Ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ։
Նոր ուսումնական տարին նոր նպատակների, գիտելիքների, մասնագիտական զարգացման և ձեռքբերումների հնարավորություն է։ Թող այն լի լինի արդյունավետ ուսումնական գործընթացով, նոր գաղափարներով, հետաքրքիր նախաձեռնություններով և նշանակալի հաջողություններով։
🎓 Սիրելի՛ ուսանողներ, մաղթում ենք Ձեզ նպատակասլացություն, աշխատասիրություն և վստահություն սեփական ուժերի նկատմամբ։ Թող ձեռք բերած յուրաքանչյուր գիտելիք դառնա ամուր հիմք Ձեր մասնագիտական և անձնական առաջընթացի համար։
Բարի՛ երթ դեպի նոր գիտելիքներ, մասնագիտական նոր բարձունքներ և նոր հաջողություններ
Սիրով՝ քոլեջի տնօրենություն