Անասնաբուժության ոլորտում ժամանակակից ախտորոշման և կենսանվտանգության կարևորում

Հոկտեմբերի 6-7-ին ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում «Անասնաբուժական լաբորատոր ախտորոշման ժամանակակից մեթոդները և կենսանվտանգության պահանջները» թեմայով երկօրյա դասընթաց-աշխատաժողովին մասնակցեցին դասախոսներ Ա. Զարդարյանը և Դ. Հովեյանը։

Մասնակիցներն ուսումնասիրեցին մակաբուծային հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև նմուշառման և լաբորատոր հետազոտությունների առանձնահատկությունները։

Կարևորվեց կենսանվտանգության կանոնների պահպանումը՝ կենսաբանական ռիսկերը նվազեցնելու, մասնագետների առողջությունը պաշտպանելու և հետազոտությունների հավաստիությունն ապահովելու նպատակով։

Դասընթացը վարեցին Օլեգ Շչերբակովը և Ռուզաննա Հարությունյանը։
Շնորհակալություն ՄԱՎԵՏԱ ծրագրին՝ անասնաբուժության ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացմանն ու գիտելիքների կատարելագործմանը նպաստելու համար։