Ուսուցում բնության սրտում՝ գիտելիք, փորձառություն և նոր բացահայտումներ Մարգահովիտի ATP բնապահպանական ուսուցման կենտրոնում։
📗Մոդուլ՝ «Օրգանական գյուղատնտեսություն»
✅Ուսանողները մասնակցել են բնապահպանական և օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ կազմակերպված թեմատիկ դասախոսություն-քննարկմանը:
✅Շրջայց են կատարել կենտրոնի տարածքում՝ տեղում ուսումնասիրելով էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսությունը և հողի մշակման կիրառական մեթոդները:
✅Ուումնասիրել են բնական էկոհամակարգերը և կենսաբազմազանությունը
✅Մասնակցել են բնապահպանական ժամանակակից մեթոդների և հողի ու բույսերի խնամքի վերաբերյալ վարպետության դասերին։
Նման ձևաչափերը մեծացնում են ուսանողների ներգրավվածությունն ու մոտիվացիան, ձևավորում են գիտակցված ու հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ։ Ապագան մեր ձեռքերում է, երբ սովորում ենք սիրել և ճանաչել բնությունը։ Շնորհակալություն ATP բնապահպանական կենտրոնին՝ ջերմ ընդունելության, հետաքրքիր դասընթացի և ուսուցողական փորձառություն կազմակերպելու համար։ 💚
Դասախոսներ՝ Լ. Գուլաբյան, Ա. Զարդարյան