‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՔՈԼԵՋԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ
Ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով:
Հայտագրման ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով։
Հայտագրումն իրականացվում է առցանց եղանակով՝ երկու քայլով.
❇️Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» ստորև դրված հղման տեսաուղեցույցում ⤵
❇️Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք ձեր էջը, անցեք հայտագրմանը, ընտրեք քոլեջը և նախընտրելի մասնագիտությունը:
Ընդունելության հայտերի ներկայացման https://hayt-college.emis.am/ առցանց համակարգը բաց է հուլիսի 10–ից։ Հայտերի ներկայացման վերաբերյալ ուղեցույցը՝ ըստ ներկայացրած հաջորդական քայլերի ⤵
🕜Դիմելու ժամկետներ
Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով https://hayt-college.emis.am/ առցանց համակարգում ընդունվում են.
✅ոչ ոլորտային մասնագիտություններով` հուլիսի 10–ից մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 18:00-ն
Ոչ ոլորտային մասնագիտությունների մրցույթն անցկացվում է՝ ըստ ավարտական փաստաթղթի միավորների։
Դիմորդը կարող է դիմել մեկ հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով:
Հարցերի դեպքում գրեք մեզ, զանգահարեք կամ մոտեցեք.
📞+374 264 23402
🏛️Մեր հասցեն՝ Ք.Գավառ, Ազատության 38