Տեղեկացնում ենք, որ մեկնարկել է 2026 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերի ընդունման փուլը։
Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում և խթանել գիտատեխնիկական մշակումներ ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունը՝ https://escs.am/am/news/36455 , Facebook սոցիալական կայքում հրապարակված տեսանյութը՝ https://www.facebook.com/share/v/1GdN2DKRF6/?mibextid=wwXIfr :