Ճամփորդություն դեպի համերի և ավանդույթների աշխարհ

«Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողների համար հերթական դասը լսարանային պատերից դուրս էր՝ Գավառում գտնվող Միքայելյանների «Պանրի մառան»-ում։

Այնտեղ, որտեղ միաձուլվում են հայկական պանրագործության դարավոր ավանդույթներն ու նորարարական մոտեցումները, ապագա տեխնոլոգները բացահայտեցին պանրի պատրաստման նուրբ արվեստը։

Ուսանողները հնարավորություն ունեցան անմիջականորեն ծանոթանալու պանրի նոր և յուրօրինակ տեսականուն՝ ականատես լինելով վարպետության բարձրագույն դրսևորմանը։

Այցի ամենատպավորիչ հատվածը մառանում պահվող հնեցված պանիրների ուսումնասիրությունն էր։

Ուսանողները տեսան 2-ից մինչև 6 տարի հնեցում անցած պանիրներ, որոնք կրում են ժամանակի համբերությունն ու որակի կնիքը։

Սա պարզապես այց չէր, այլ մասնագիտական վարպետության դաս՝ համեմված անմոռանալի տպավորություններով։

Դասախոս ՝ Հ.Դադոյան