Պանրագործության գործնական վարպետաց դաս
Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության դասախոս Հ. Դադոյանը՝ մասնակցեց Erasmus+ CB4WBL նախագծի շրջանակում կազմակերպված պանրագործության գործնական վարպետաց դասին, որը տեղի ունեցավ Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում։
🎓 Ֆրանսիացի փորձագետ Ալեքսանդրա Բերտրանի ղեկավարությամբ մասնակիցները գործնականում ծանոթացան յոգուրտի և տարբեր տեսակի պանիրների արտադրության ամբողջ գործընթացին՝ կաթի նախապատրաստումից մինչև հասունացում։
🌱 Վարպետաց դասը կարևոր քայլ էր կրթություն–արտադրություն կապի ամրապնդման, գործնական ուսուցման զարգացման և մրցունակ մասնագետների պատրաստման ուղղությամբ։