Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՔՈԼԵՋԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ
Ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով:
Հայտագրման ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով։
Հայտագրումն իրականացվում է առցանց եղանակով՝ երկու քայլով.
Ընդունելության հայտերի ներկայացման https://hayt-college.emis.am/ առցանց համակարգը բաց է հուլիսի 10–ից։ Հայտերի ներկայացման վերաբերյալ ուղեցույցը՝ ըստ ներկայացրած հաջորդական քայլերի 
Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով https://hayt-college.emis.am/ առցանց համակարգում ընդունվում են.
Ոչ ոլորտային մասնագիտությունների մրցույթն անցկացվում է՝ ըստ ավարտական փաստաթղթի միավորների։
Դիմորդը կարող է դիմել մեկ հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով:
Հարցերի դեպքում գրեք մեզ, զանգահարեք կամ մոտեցեք.