📌 Ճանաչողական այց «Երեմյան Ֆերմա»՝ ժամանակակից անասնաբուծության և խելացի տեխնոլոգիաների աշխարհ
Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողներն ու դասախոսները հյուրընկալվել էին Հայաստանի խոշորագույն և առաջադեմ տնտեսություններից մեկում՝ «Երեմյան ֆերմայում»։🐮🤍
Մեր թիմը շրջայց կատարեց ֆերմայի տարածքում, որը եզակի է իր տեսակի մեջ և գործում է բացառիկ՝ «Սերմից՝ սեղան» հայեցակարգով։ Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացան ոլորտի նորագույն ձեռքբերումներին, մասնավորապես՝
✅Ֆերմայի ժամանակակից ու խելացի գյուղատնտեսական և տեխնոլոգիական լուծումներին,
✅Մաքրացեղ կովերի պահման պայմաններին և առողջական վիճակի թվայնացված մոնիթորինգային վերահսկմանը,
✅Կերարտադրության լաբորատոր հիմքերին և կերակրման ճիշտ ընթացքին,
✅Բացարձակ սանիտարահիգիենիկ պայմաններում՝ փակ շղթայով կիթի իրականացմանը։
Շրջայցից հետո ուսանողները հնարավորություն ունեցան ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով՝ իրենց հուզող մասնագիտական հարցերի պատասխանները ստանալով անմիջապես պրակտիկ դաշտի առաջատարներից հենց տեղում: 😊
Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրինության, դասախոսական կազմի և ուսանողների անունից մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Yeremyan Farm ընկերությանը և «Երեմյան ֆերմայի» ողջ անձնակազմին՝ մեզ հյուրընկալելու և ապագա մասնագետների կայացման գործում ներդրում ունենալու պատրաստակամության համար։
Մեր առանձնահատուկ շնորհակալությունն ենք հայտնում՝
🤝 Հարություն Խամոյանին (Ֆերմայի ղեկավար)՝ ծավալուն, մանրակրկիտ և չափազանց գրագետ ներկայացման, ուսանողներին մասնագիտական մեծ մոտիվացիա փոխանցելու համար։
🤝 Սարգիս Պառավյանին (Մարդկային ռեսուրսների կառավարման պատասխանատու)՝ հանդիպման հիանալի կազմակերպման, ջերմ ու հյուրընկալ միջավայրի ստեղծման և ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար։
🤝 Ֆերմայի անասնաբույժներին՝ իրենց բարդ ու պատասխանատու աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության և ոլորտի նրբությունները սիրով, համբերատարությամբ ու մանրամասն ներկայացնելու համար։
Այսպիսի գործնական շփումները լավագույն հիմքն են որակյալ ու մրցունակ մասնագետների պատրաստման ճանապարհին: Շնորհակալ ենք արդյունավետ ու տպավորիչ օրվա համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *