Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողներն ու դասախոսները հյուրընկալվել էին Հայաստանի խոշորագույն և առաջադեմ տնտեսություններից մեկում՝ «Երեմյան ֆերմայում»։

Մեր թիմը շրջայց կատարեց ֆերմայի տարածքում, որը եզակի է իր տեսակի մեջ և գործում է բացառիկ՝ «Սերմից՝ սեղան» հայեցակարգով։ Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացան ոլորտի նորագույն ձեռքբերումներին, մասնավորապես՝
Շրջայցից հետո ուսանողները հնարավորություն ունեցան ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով՝ իրենց հուզող մասնագիտական հարցերի պատասխանները ստանալով անմիջապես պրակտիկ դաշտի առաջատարներից հենց տեղում: 
Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրինության, դասախոսական կազմի և ուսանողների անունից մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Yeremyan Farm ընկերությանը և «Երեմյան ֆերմայի» ողջ անձնակազմին՝ մեզ հյուրընկալելու և ապագա մասնագետների կայացման գործում ներդրում ունենալու պատրաստակամության համար։
Մեր առանձնահատուկ շնորհակալությունն ենք հայտնում՝
Այսպիսի գործնական շփումները լավագույն հիմքն են որակյալ ու մրցունակ մասնագետների պատրաստման ճանապարհին: Շնորհակալ ենք արդյունավետ ու տպավորիչ օրվա համար:
