![]()
2025-2026 ուս. տարում Ուսանողական խորհուրդը կարևոր դեր է ունեցել ուսանողների ազատ ժամանցի կազմակերպման գործում։ Անցկացվել են սպորտային մրցույթներ,
էքսկուրսիաներ,
ժամանցային ծրագրեր և ստեղծագործական մրցույթներ,
որոնց միջոցով ձևավորվել է առողջ և համախմբված ուսանողական միջավայր։ 
Ուսանողական խորհրդի անդամները մշտապես հանդես են եկել նախաձեռնողականությամբ, պատասխանատվությամբ և կազմակերպված աշխատանքով՝ աջակցելով թիմային աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն ու զարգացմանը։ 

Արդյունքում, ուսանողական խորհուրդը հանդիսանալով քոլեջի հասարակական կյանքի կարևոր շարժիչ ուժերից մեկը՝ նպաստել է ուսանողների ինքնադրսևորմանը, առաջնորդական հմտությունների զարգացմանը և առողջ ուսանողական մթնոլորտի ձևավորմանը։
Մեր խորին շնորհակալություն և բարձր գնահատանք ենք հայտնում Ձեզ՝ կրթօջախի մշակութային և ուսանողական կյանքի կազմակերպման ու զարգացման գործում ցուցաբերած ակտիվ աշխատանքի համար։
Հարգանքով՝ Քոլեջի տնօրենություն