☺️

2025-2026 ուս. տարում Ուսանողական խորհուրդը կարևոր դեր է ունեցել ուսանողների ազատ ժամանցի կազմակերպման գործում։ Անցկացվել են սպորտային մրցույթներ,🏆⚽ էքսկուրսիաներ,🚌🌄ժամանցային ծրագրեր և ստեղծագործական մրցույթներ,🎨✨ որոնց միջոցով ձևավորվել է առողջ և համախմբված ուսանողական միջավայր։ 🤝
Ուսանողական խորհրդի անդամները մշտապես հանդես են եկել նախաձեռնողականությամբ, պատասխանատվությամբ և կազմակերպված աշխատանքով՝ աջակցելով թիմային աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն ու զարգացմանը։ 👥📈
Արդյունքում, ուսանողական խորհուրդը հանդիսանալով քոլեջի հասարակական կյանքի կարևոր շարժիչ ուժերից մեկը՝ նպաստել է ուսանողների ինքնադրսևորմանը, առաջնորդական հմտությունների զարգացմանը և առողջ ուսանողական մթնոլորտի ձևավորմանը։☺️
 Մեր խորին շնորհակալություն և բարձր գնահատանք ենք հայտնում Ձեզ՝ կրթօջախի մշակութային և ուսանողական կյանքի կազմակերպման ու զարգացման գործում ցուցաբերած ակտիվ աշխատանքի համար։
Հարգանքով՝ Քոլեջի տնօրենություն

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *