ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 2026-2027
Սիրելի՛ դիմորդ, սկսի՛ր մասնագիտական ուղիդ մեզ հետ։
Մենք առաջարկում ենք աշխատաշուկայի պահանջներին համահունչ ժամանակակից մասնագիտություններ։
Ընտրի՛ր քո ապագան այսօր։

Մեկնարկը՝ հուլիսի 10-ից

Կարևոր

Ստորև ներկայացված է դիմում-հայտին կցվող փաստաթղթերի ցանկը.

Անձը հաստատող փաստաթղթեր. անձնագիր, ID քարտ կամ ծննդյան վկայական

ՀԾՀ. հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ)

Կրթության համար հիմք հանդիսացող ավարտական փաստաթուղթ

Տեղեկանք փաստացի բնակության վայրից

Տեղեկանք ուսումնական հաստատությունից` վերջին երեք տարում սովորած և ավարտած լինելու վերաբերյալ(օտարերկրյա քաղաքացի հանդիսացող դիմորդների համար)

4 Լուսանկար(3×4 չափսի)

Արական սեռի դիմորդների համար. զինվորական կցագրման վկայական (եթե առկա է)

Օրենքով սահմանված արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ (եթե այդպիսին կա)

Լրացուցիչ փաստաթղթեր.

Դիմորդի ցանկությամբ և առկայության դեպքում դիմորդը կարող է ներբեռնել նաև հետևյալ փաստաթղթերը.

աշխատանքի վայրից տեղեկանքի պատճենը,

իր նախընտրած որակավորման կամ մասնագիտության ոլորտում ձեռք բերած լրացուցիչ կրթական ծրագրի, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության համապատասխան վկայական, կամ հանրակրթական ծրագրերի շրջանակում կուտակած հետազոտական, նախագծային և այլ գործնական աշխատանքների փորձառության փաթեթ (պորտֆոլիո)։

Դիմորդի հայտում ներկայացված կեղծ փաստաթղթերի և տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության։

Դիմումի մերժման հիմքերը.

Դիմորդի դիմում-հայտը հիմնավորմամբ մերժվում է ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի կողմից, եթե՝

դիմորդի դիմում-հայտը և/կամ փաստաթղթերը թերի են, և թերությունները դիմորդի կողմից չեն վերացվել այդ մասին նրան պատշաճ տեղեկացնելուց հետո՝ մինչև դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետից 3 ժամ առաջ,

ավարտական փաստաթղթում առկա չէ իր նախընտրած որակավորման համար սահմանված մրցութային առարկայի գնահատականը, կամ տվյալ առարկան գնահատված է 1–3 միավոր՝ 10-բալային սանդղակով, իսկ 1–7 միավոր՝ 20-բալային սանդղակով։ Նշված հիմքով դիմում-հայտը մերժվում է նույն օրը՝ այդ մասին հասանելի եղանակով (հայտում նշված կապի միջոցով) տեղեկացնելով դիմորդին և միաժամանակ առաջարկելով այլընտրանքներ։

Եթե դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ դիմորդների հայտերի թիվը մինչև 3-ով է պակաս սահմանված թվից, ապա քոլեջը կարող է հայտագրումը շարունակել ընդունելության երկրորդ փուլում, իսկ դրանից ավելի լինելու դեպքում՝ նույն օրը պատշաճ և հասանելի եղանակով (հայտում նշված կապի միջոցով) տեղեկացնում է դիմորդին տվյալ որակավորմամբ կամ մասնագիտությամբ խումբ (կուրս) չձևավորվելու հիմքով դիմումը մերժելու մասին՝ առաջարկելով այլընտրանքներ։

Քոլեջի ընդունող հանձնաժողովը եռօրյա ժամկետում ուսումնասիրում, հաստատում կամ մերժում է Համակարգի միջոցով դիմորդների ներկայացրած հայտերը։

Հաստատման դեպքում դիմորդը Համակարգի իր անձնական էջում տեսնում է այդ մասին հաղորդագրություն, իսկ չեղարկման դեպքում տեղեկանում է նաև չեղարկման պատճառի մասին։

Ինքնաշխատ եղանակով ներբեռնված փաստաթղթերում սխալ կամ թերի տեղեկություններ հայտնաբերելու դեպքում դիմորդը կարող է փոխարինել կամ լրացնել ճիշտ փաստաթուղթը, ինչպես նաև խմբագրել իր դիմումը, իսկ մերժվելու դեպքում՝ վերացնել չեղարկման պատճառը և նորից ներկայացնել հայտը։

Դիմորդի հայտը հաստատելու և ընդունելու պահից մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետը դիմորդը կամ նրա ներկայացուցիչը քոլեջի ընդունող հանձնաժողով է ներկայացնում հայտում պարունակվող փաստաթղթերի բնօրինակները։ Սահմանված ժամկետում դրանք չներկայացնելու, կամ անհամապատասխանություն կամ կեղծիք հայտնաբերելու դեպքում քոլեջի ընդունող հանձնաժողովը չեղարկում է տվյալ դիմորդի հայտը։

Դիմորդը կարող է դիմել մեկ քոլեջ մեկ մասնագիտության համար՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջ։
Հասցե` Ք.Գավառ, Ազատության 38

+374 26423402