Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ մեր կրթօջախի դասախոսներ՝ Սաթենիկ Մուսոյանը, Լիանա Մելքոնյանը, Հասմիկ Դադոյանը, Արաքսյա Բադեյանը հերթական փայլուն հաղթանակն են արձանագրել մասնագիտական կատարելագործման ճանապարհին։ 
Մասնակցելով «Աշխարհացույց» կրթական հարթակի 7-րդ եռամսյա դասընթացին և ներկայացնելով համագործակցային դասեր՝ արժանացել են «Հմուտ ուսուցիչ» պատվավոր կոչմանը։

Շնորհավորում ենք մեր սիրելի գործընկերներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ կրթության որակի բարձրացման։ 

