27.04.2026 Hayk Asatryan Մասնագիտական կողմնորոշման նպատակով քոլեջ այցելեցին Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները։ Հյուրերը շրջեցին քոլեջում, ծանոթացան ուսուցանվող մասնագիտություններին, լաբորատորիաներին և գործնական աշխատանքների ընթացքին։ Շնորհակալություն ենք հայտնում Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենությանը համագործակցության համար։ https://www.facebook.com/share/p/1Ag2gURb1C/