«Գավառի ակ․ Ա Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ում կազմակերպվեց բաց – դաս.
📌Դասի թեման․
«Վերծանում ենք մեր քաղաքի պատմությունը հուշարձանների միջոցով»
📌Դասն իրականացվեց.
«Աշխարհացույց» կրթական հարթակի միջոցով ստեղծված ցուցադրության ներկայացմամբ․
📌Դասի նպատակը․
🔸Ուսանողների մոտ զարգացնել՝ քաղաքի հուշարձանները որպես պատմական աղբյուրներ դիտարկելու, վերլուծելու և գնահատելու կարողություններ,
🔸խորացնել քաղաքի պատմության մասին գիտելիքները և ձևավորել հարգանք մշակութային ժառանգության նկատմամբ։
🔺Ուսանողները կարևորեցին, որ պատմական հուշարձանները ոչ միայն կառույցներ են, այլ
պատմական աղբյուրներ՝ պատմության, ժամանակի, գաղափարների և մարդկանց մասին։
🔺Թվարկեցին քաղաքի պատմական հուշարձանները՝ ներկայացնելով դրանց մասին հանգամանալից տեղեկատվութուն։
🔺Օգտագործելով հարթակի գործիքակազմը՝ ուսանողները կատարեցին գործնական աշխատանք։
✅Դասն ամփոփվեց և ամրապնդվեց «Learning Apps» ծրագրով ստեղծված խաղի միջոցով։
✅Ստացած տեղեկատվության արդյունքում ուսանողների կողմից պատրաստվեց «ԽԱԼԴԻ-ԳԱՎԱՌ» ստենդը
✅Ուսանողների մոտ ձևավորվեց «Աշխարհացույց» կրթական հարթակը կիրառելու և գործիքակազմից օգտվելու կարողություն։
💁🏻‍♀️Դասն անցկացվեց «Հաշվապահական հաշվառում մասնագիտության» Ι կուրսում,
👩‍💼Դասախոս՝ Լ․ Մելքոնյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *