Դասընթաց Քոլեջում

Կարիերայի ուղղորդման պատասխանատու Լ. Առաքելյանի նախաձեռնությամբ, դասախոս Վ. Գարեյանի օժանդակությամբ քոլեջում անցկացվեց հետաքրքիր և գործնական դասընթաց՝ նվիրված CV-ի կազմմանը և կարիերայի պլանավորմանը։ Ուսանողները ծանոթացան ճիշտ ինքնաներկայացման կանոններին, աշխատաշուկայում առանձնանալու մեթոդներին, ինչպես նաև ապագա մասնագիտական ուղու ձևավորման կարևոր քայլերին։ Դասընթացը դարձավ… Կարդալ ավելին

Շնորհավոր տոնդ, ուսանող։

 Շնորհավոր տոնդ, ուսանող։  Սիրելի՛ ուսանողներ, սրտանց շնորհավորում ենք Ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը խորհրդանիշն է երիտասարդության ուժի, գիտելիքի հանդեպ ձգտման, նոր գաղափարների և մեծ երազանքների։ Դուք այն սերունդն եք, որի վրա հիմնվում է երկրի ապագան։ Ձեր յուրաքանչյուր ձեռքբերում,… Կարդալ ավելին

Մեդիագրագիտության շաբաթը Քոլեջում

Քոլեջում մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում կազմակերպվեց հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին. Ինչպե՞ս վերլուծել և ստուգել տեղեկատվությունը Ի՞նչ վտանգներ կարող են ստեղծվել մանիպուլացված կամ սխալ ինֆորմացիայի դեպքում Ինչպե՞ս է կատարվում անձնական տվյալների պաշտպանությունը և ինչու՞ է կարևոր Ինչպիսի՞ տվյալներ ենք մենք ակամա փոխանցում… Կարդալ ավելին

Այցելություն Իջևանի գինու և կոնյակի գործարան

Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրենության կողմից հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը Իջևանի գինու և կոնյակի գործարանի անձնակազմին՝ Քոլեջի ուսանողներին ցուցաբերած ջերմ ընդունելության և հյուրասիրության համար։ Ձեր սիրալիր վերաբերմունքը, մասնագիտական ներկայացումը և գինեգործական մշակույթի տարածմանն ուղղված ջանքերը բարձր են գնահատվում։ Շնորհակալ… Կարդալ ավելին

Այց ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն։

ԳՊԳ Քոլեջի «Ֆինանսներ» մասնագիտության III կուրսի ուսանողները այցելեցին ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն։ Այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան խորացնել իրենց գիտելիքները ֆինանսական համակարգի, դրամավարկային քաղաքականության և Կենտրոնական բանկի դերակատարության մասին՝ տեսական գիտելիքները կապելով իրական փորձի հետ։ Քոլեջի տնօրենությունը շնորհակալություն… Կարդալ ավելին

Ճանաչողական այց Գավառի բժշկական կենտրոն։

Անասնաբուժություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները «Լաբորատոր ախտորոշման նպատակով համապատասխան նմուշների հավաքում» մոդուլի ԱՀՈւ շրջանակներում կատարեցին ճանաչողական այց Գավառի բժշկական կենտրոն։ Ծանոթացան լաբորատոր ախտորոշման նպատակով համապատասխան ախտաբանական նմուշների վերցման, կոնսերվացման և հետազոտման մեթոդներին։ https://www.facebook.com/reel/859015746625547

Այց Գեղարքունիքի մարզային գրադարան

Գեղարքունիքի մարզային գրադարանում իրականացվեց «Խաչքարեր. Հնագիտական և մշակութային ուսումնասիրություններ Գեղարքունիքում» խորագրով միջոցառում, որը նվիրված էր ոչ նյութական մշակութային ժառանգությանը, որին մասնակցում էին նաև «Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջ»-ի դասախոսներ և ուսանողներ։

«Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտությամբ դասերի ընթացքը

Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտությամբ դասերը ընթանում են գործնական և տեսական պարապմունքների միջոցով։ Ուսանողները ուսումնասիրում են. արևային էներգիայի արտադրության սկզբունքները, մոնտաժման տեխնոլոգիաները, էներգետիկ կայանների արդյունավետ սպասարկման մեթոդները։ Ամեն դաս վերածվում է հետաքրքիր… Կարդալ ավելին

Բաց դաս

«Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում»մասնագիտության III կուրսի ուսանողների կողմից իրականացվեց բաց դաս. «Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունները և պայմանները» մոդուլից՝ գործատուների ներկայությամբ։ Դասի նպատակն էր. ուսանողներին հնարավորություն տալ գործնական միջավայրում դիտարկել և ուսումնասիրել տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը, ճանաչել անսարքությունները և… Կարդալ ավելին