ԳՊԳ Քոլեջի «Ֆինանսներ» մասնագիտության III կուրսի ուսանողները այցելեցին ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն։
✅Այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան խորացնել իրենց գիտելիքները ֆինանսական համակարգի, դրամավարկային քաղաքականության և Կենտրոնական բանկի դերակատարության մասին՝ տեսական գիտելիքները կապելով իրական փորձի հետ։
🖇️Քոլեջի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին և Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի աշխատակիցներին՝ մեր ուսանողներին ջերմորեն դիմավորելու, հետաքրքիր և բովանդակալից այց կազմակերպելու համար։
😊Շնորհակալ ենք մասնագիտական մոտեցման, ընկերական մթնոլորտի և կրթական համագործակցության համար։
Մենք վստահ ենք, որ նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն ապագա ֆինանսիստների և տնտեսագետների ձևավորման գործում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *