Այցելություն Իջևանի գինու և կոնյակի գործարան

Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրենության կողմից հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը Իջևանի գինու և կոնյակի գործարանի անձնակազմին՝ Քոլեջի ուսանողներին ցուցաբերած ջերմ ընդունելության և հյուրասիրության համար։ Ձեր սիրալիր վերաբերմունքը, մասնագիտական ներկայացումը և գինեգործական մշակույթի տարածմանն ուղղված ջանքերը բարձր են գնահատվում։ Շնորհակալ… Կարդալ ավելին

Այց ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն։

ԳՊԳ Քոլեջի «Ֆինանսներ» մասնագիտության III կուրսի ուսանողները այցելեցին ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն։ Այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան խորացնել իրենց գիտելիքները ֆինանսական համակարգի, դրամավարկային քաղաքականության և Կենտրոնական բանկի դերակատարության մասին՝ տեսական գիտելիքները կապելով իրական փորձի հետ։ Քոլեջի տնօրենությունը շնորհակալություն… Կարդալ ավելին

Ճանաչողական այց Գավառի բժշկական կենտրոն։

Անասնաբուժություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները «Լաբորատոր ախտորոշման նպատակով համապատասխան նմուշների հավաքում» մոդուլի ԱՀՈւ շրջանակներում կատարեցին ճանաչողական այց Գավառի բժշկական կենտրոն։ Ծանոթացան լաբորատոր ախտորոշման նպատակով համապատասխան ախտաբանական նմուշների վերցման, կոնսերվացման և հետազոտման մեթոդներին։ https://www.facebook.com/reel/859015746625547

Այց Գեղարքունիքի մարզային գրադարան

Գեղարքունիքի մարզային գրադարանում իրականացվեց «Խաչքարեր. Հնագիտական և մշակութային ուսումնասիրություններ Գեղարքունիքում» խորագրով միջոցառում, որը նվիրված էր ոչ նյութական մշակութային ժառանգությանը, որին մասնակցում էին նաև «Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջ»-ի դասախոսներ և ուսանողներ։