«Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում»մասնագիտության III կուրսի ուսանողների կողմից իրականացվեց բաց դաս.

«Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունները և պայմանները» մոդուլից՝ գործատուների ներկայությամբ։
Դասի նպատակն էր.

ուսանողներին հնարավորություն տալ գործնական միջավայրում դիտարկել և ուսումնասիրել տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը,

ճանաչել անսարքությունները և հասկանալ դրանց ազդեցությունը շահագործման անվտանգության վրա։

Համագործակցությունը ձեռնարկության մասնագետների հետ նպաստեց մասնագիտական փորձի փոխանակմանը։

Դասը նպաստեց տեսական գիտելիքների ամրապնդմանը և գործնականում կիրառելու կարողությունների ձևավորմանը։