10.03.2023թ.-ին՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով, քոլեջ այցելեցին Գեղարքունիք և Լանջաղբյուր համայնքների միջնակարգ դպրոցների 9-րդ դասարանի աշակերտները։ Այցի ընթացքում աշակերտները տեղում ծանոթացան առաջարկվող մասնագիտություններին, ընդունելության կարգին, դասախոսական անձնակազմին և շենքային պայմաններին։ Աշակերտները նաև մասնակցեցին անանուն հարցմանը։