Մեծություններ կան, որոնք իրենց մահվանից առաջ հասցնում են իրենց խոսքն ասել ու նոր անմահանալ…. Այդ մեծություններից է՝ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ… Այս անգամ ուսանողները ներկայացրին գրողի կյանքին, գործունեությանը և ստեղծագործություններին նվիրված սահիկաշարեր՝ յուրովի մեկնաբանելով գրողի ստեղծագործությունները։
Մասնագիտական կողմնորոշում
Շարունակելով մասնագիտական կողմնորոշման շրջանակը համալրող հանդիպումների շարքը՝ 18.04.2024թ-ին հյուրընկալեցինք Գավառի N1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիներին
Բաց դաս
«Համակարգիչների շահագործում» մասնագիտության III կուրսի ուսանողները օգտվելով էլեկտրոնային փոստի ծառայողական ֆունկցիաներից՝ ներկայացրին իրենց անհատական աշխատանքները
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Քոլեջի ապագա դիմորդնե՛ր․ Ուրախ ենք տեղեկացնել, որ ապրիլի 15-ից հայտարարվում են բաց դռների օրեր։ Դուք կարող եք անմիջապես քոլեջում ծանոթանալ ընդունելության պայմաններին, առկա մասնագիտություններին և դասավանդման մեթոդներին։ Ցանկության դեպքում դիմորդը կարող է նաև մասնակցել մասնագիտական դասերին՝ մասնագիտության ընտրության հարցում առավել… Կարդալ ավելին
Մասնագիտական կողմնորոշում
Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի հյուրերն էին՝ Գավառի N3 և N4 հիմնական դպրոցների 9-րդ դասարանի աշակերտները
Գարուն
Գարունը արևի լույս է, երկնքի կապույտ, թարմ զեփյուռ։ Թող գարնանային արևը փայլի բոլորի հոգիներում։
Բաց դաս
«Անասնաբուժություն» մասնագիտության IV կուրսի ուսանողները ներկայացրին «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» մոդուլի շրջանակներում ձեռք բերած կարողություններն ու հմտությունները, սպանդանոցների դերն ու նշանակությունը. Կատարեցին՝ մսի փորձաքննություն կաթի փորձաքննություն ձվի փորձաքննություն ներքին օրգանների փորձաքննություն արյան հետազոտություն
Բաց դաս
Մոդուլ՝ «Ճանապարհային երթևեկության կանոններ» ուսանողները ներկայացրեցին ճանապարհային երթևեկության տարբեր իրավիճակներ՝ դերային խաղի միջոցով ցուցաբերեցին ճանապարհային երթևեկության նշաններից օգտվելու կարողություններ
Դասընթաց
«Հայաստանում աշխատուժի զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացվեց «Փափուկ հմտություններ» թեմայով դասընթացը։
Հանդիպում ՄՍԾ կենտրոնի աշխատակցի հետ
22.03.2024թ Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում քոլեջի ավարտական կուրսերի ուսանողների և ՄՍԾ կենտրոնի աշխատակցի հետ։ Ուսանողներին ներկայացվեց աշխատաշուկայի վիճակի, թափուր աշխատատեղերի, Միասնական սոցիալական ծառայության աշխատաշուկայում ունեցած դերակատարության մասին տեղեկատվություն, ինչպես նաև զբաղվածության կարգավորման պետական ծրագրերը։… Կարդալ ավելին