ԱՌԿ պլանի շրջանակում քոլեջում անցկացվեց իրազեկման միջոցառում՝ «Հոգեբանական աջակցություն» թեմայով։
Արտակարգ իրավիճակներում և տարերային աղետների հետևանքով տուժած մարդիկ կարիք ունեն ոչ միայն նյութական օգնության, այլև հոգեբանական աջակցության, ջերմ վերաբերմունքի և ապահովության զգացման։

Հոգեբանական առաջին օգնությունը կարևոր քայլ է մարդու հուզական հավասարակշռությունը պահպանելու, վախն ու անհանգստությունը հաղթահարելու և վերականգնման գործընթացին նպաստելու համար։

Հիշե՛նք՝ երբեմն հանգիստ խոսքը, ուշադիր լսելը և օգնության մեկ պարզ քայլը կարող են մեծ նշանակություն ունենալ մարդու համար։

Հոգատարությունը ուժ է, աջակցությունը՝ հույս, իսկ մարդկային վերաբերմունքը՝ վերականգնման կարևոր ճանապարհ։

Առաջին հոգեբանական աջակցության խմբի անդամ ՝ Լ. Բունոյան
https://www.facebook.com/share/r/19pKLnJzYz/