🤝 ԳՊԳՔ-ի կարիերայի կենտրոնի և Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ-ի Գեղարքունիքի մասնաճյուղի համագործակցությամբ քոլեջի ուսանողների համար անցկացվեց «Փափուկ հմտություններ․ աշխատանքի որոնման և գործատուներին ներկայանալու հմտություններ» թեմայով դասընթաց։
👩‍🏫 Դասընթացը վարեց փորձագետ-դասընթացավար Լյուսի Կարապետյանը։
💼 Դասընթացի ընթացքում քննարկվեցին աշխատանքի որոնման արդյունավետ եղանակները, գործատուների հետ հաղորդակցման առանձնահատկությունները, ինքնաներկայացման հմտությունները, ինչպես նաև աշխատաշուկայում մրցունակ լինելու կարևոր նախապայմանները։
🤝 Շնորհակալություն ենք հայտնում Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ-ին համագործակցության համար։