Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն․ արյունահոսության դադարեցում 🩸
⚕️ Արտակարգ իրավիճակներում ճիշտ և արագ գործողությունները կարող են փրկել մարդկային կյանքեր։ ❤️
📌 ԱՌԿ պլանի շրջանակում քոլեջում անցկացվեց իրազեկման միջոցառում՝ «Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն․ արյունահոսության դադարեցում» թեմայով։
🎯 Միջոցառման նպատակն էր բարձրացնել ուսանողների և աշխատակիցների իրազեկվածության մակարդակը արյունահոսության վտանգների, այն դադարեցնելու հիմնական եղանակների և տուժածին առաջին բուժօգնություն ցուցաբերելու կանոնների վերաբերյալ։
🩹 Մասնակիցներին ներկայացվեցին արյունահոսության դեպքում անհրաժեշտ գործողությունները, վերքի վրա անմիջական ճնշում գործադրելու և վիրակապ դնելու ճիշտ եղանակները, ինչպես նաև շտապ օգնություն կանչելու անհրաժեշտությունը։
🤝 Նման իրազեկման միջոցառումները նպաստում են անվտանգության մշակույթի ձևավորմանը, արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և առաջին բուժօգնության անհրաժեշտ հմտությունների զարգացմանը։
❤️ Գիտելիքը կարող է փրկել կյանքեր։