«Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ում այսօր իրականացվեց տարհանում՝ նախապես մշակված տարհանման պլանի համաձայն։
⛑️ Միջոցառման ընթացքում արտակարգ իրավիճակների ոլորտային պատասխանատուներից յուրաքանչյուրը կատարեց իրեն վերապահված գործառույթները՝ ցուցաբերելով կազմակերպվածություն և պատասխանատվություն։
🚑 Տարհանումն անցավ կազմակերպված և նպաստեց արտակարգ իրավիճակներում գործողությունների ճիշտ կազմակերպմանը, անվտանգության կանոնների պահպանմանը և տարհանման ընթացակարգերի գործնական կիրառման հմտությունների ամրապնդմանը։