🌷 Հարգելի՛ դասախոսներ,

Սրտանց շնորհավորում ենք Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։
Դասախոսի աշխատանքը մեծ պատասխանատվություն, գիտելիք և նվիրում պահանջող առաքելություն է։ Ձեր մասնագիտական գիտելիքներով, փորձով և նվիրվածությամբ Դուք կարևոր դեր եք ունենում ուսանողների մասնագիտական կայացման, գիտելիքների զարգացման և ապագայի ձևավորման գործում։
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական և մասնագիտական անսպառ եռանդ, նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ։ Թող Ձեր կատարած աշխատանքը մշտապես արժևորվի, իսկ Ձեր սաների հաջողություններն ու ձեռքբերումները լինեն Ձեր աշխատանքի լավագույն գնահատականը։ 💐

Սիրով՝ քոլեջի տնօրենություն