Տեղեկացնում ենք, 2026-2027 ուսումնական տարում, պետության կողմից տրվող ուսման վճարի փոխհատուցումից /լրիվ կամ մասնակի (զեղչ)/օգտվելու նպատակով, դիմում կարող եք ներկայացնել մինչև 2026-2027 ուսումնական տարվա առաջին շաբաթվա ընթացքում. /ՀՀ կառավարության որոշում, 4 նոյեմբերի 2021 թվականի N 1784- Ն որոշում/ վճարովի համակարգում պետության կողմից ուսման վճարի փոխհատուցում( լրիվ կամ մասնակի(զեղչ)տրվում է առկա ուսուցմամբ ուսումնառվող և համապատասխան կարգավիճակը վկայող փաստաթղթերի առկայության դեպքում ըստ առաջադիմության։
14. Պետության կողմից ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) տրվում է առկա ուսուցմամբ ուսումնառող և համապատասխան կարգավիճակը վկայող փաստաթղթերի առկայության դեպքում և ըստ առաջադիմության՝
1) ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին.
2) սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին, ընդ որում՝ սույն ենթակետի իմաստով սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներ են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրերի ուսումնական հաստատությունների ուսանողները, ինչպես նաև այդ բնակավայրերում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես այդտեղ բնակվող ուսանողները.
3) մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին. մարտական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ ծառայության՝ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինվորական կոմիսարիատ) կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ, իսկ այլ զորքերի կազմում՝ համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով.
4) երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին.
5) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կարող են սահմանվել նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողների ուսման վճարի փոխհատուցման այլ պայմաններ:
14․1․ Պետության կողմից ուսման վճարի՝
1) 100 տոկոսի չափով փոխհատուցում տրվում է մրցույթի արդյունքներով արհեստագործական կրթական ծրագիր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատությունում վճարովի համակարգ ընդունված կամ սովորող՝ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի ուսանողին․
2) 100 տոկոսի չափով փոխհատուցում տրվում է մրցույթի արդյունքներով միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատությունում առկա կամ հեռակա ուսուցման համակարգի վճարովի համակարգ ընդունված «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի ուսանողին․
3) փոխհատուցում տրվում է միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատությունում առկա կամ հեռակա ուսուցման համակարգի՝ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի ուսանողին հետևյալ դեպքերում և չափով՝
ա. միայն «գերազանց» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 100 տոկոս,
բ. միայն «լավ» կամ միայն «գերազանց» ու «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 80 տոկոս,
գ. 75 տոկոսից ոչ պակասը «գերազանց» կամ «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 50 տոկոս,
դ. 50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» կամ «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 30 տոկոս։
15․ Սույն կարգի 14-րդ և 14․1-ին կետերում սահմանված մեկից ավելի պայմաններին բավարարելու դեպքում ուսանողն օգտվում է իր նախընտրությամբ նրանցից որևէ մեկից՝ դիմումի հետ միասին ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը: Սույն կարգի 14-րդ կետում նշված ուսանողի ուսման վճարի փոխհատուցման չափը որոշելիս հիմք է ընդունվում նախորդ ուսումնական տարվա ուսումնառության առաջադիմությունը (առաջին կուրսում` նախորդ ուսումնառած կրթական ծրագրի ավարտական արդյունքները)՝
1) միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 70 տոկոս.
2) 75 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 50 տոկոս.
3) 50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 30 տոկոս։
16․ Սույն կարգի 14․1-ին և 15-րդ կետերում նշված ուսման վճարի փոխհատուցման տոկոսի չափը կիրառվում է տվյալ ուսանողի ընդունման պահին տվյալ ուսումնական հաստատության կողմից տվյալ մասնագիտությամբ սահմանված ուսման վճարի չափի նկատմամբ։
17․ Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված կարգավիճակն ուսումնառության ընթացքում առաջանալու դեպքում սույն կարգի 15-րդ կետով նախատեսված չափով ուսման վճարի փոխհատուցում տրվում է կամ փոխհատուցման տրամադրումը դադարում է սույն կարգով նախատեսված կարգավիճակն ուսումնառության ընթացքում առաջանալու կամ դադարելու դեպքում՝ այդ կարգավիճակն առաջանալու օրվանից կամ մինչև դադարելու օրը։ Սույն կարգի 14․1-ին կետով սահմանված կարգավիճակի հիմքով փոխհատուցումը տրամադրվում է յուրաքանչյուր կիսամյակի համար։ Դիմումները ներկայացվում են տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին հաջորդող չորս շաբաթների ընթացքում, իսկ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված ուսանողները՝ առաջին կիսամյակի դեպքում կարող են դիմումները ներկայացնել մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 15-ը, իսկ երկրորդ կիսամյակի դեպքում՝ մինչ ընթացիկ տարվա մարտի 15-ը։