
«Ռազմավարական զարգացման գործակալություն» կազմակերպության և ԳՊԳՔ-ի միջև կնքվել է փոխըմբեռնմսն հուշագիր՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում»(Մավետա) ծրագրի շրջանակում նախատեսված գործողություններն իրականացնելու և ոլորտի զարգացմանը նպաստելու նպատակով։

Ծրագրի իրականացումն կնպաստի քոլեջի և մասնավոր հատվածի միջև երկխոսության և կապերի հաստատմանը, քոլեջի դասախոսների կարողությունների բարլավմանը և երիտասարդների շրջանում գյուղատնտեսական մասնագիտությունների խթանմանը։

Ծրագրի նպատակն է բարելավել կին և տղամարդ մասնագետների, շրջանավարտների գիտելիքներն ու հմտությունները, որը կնպաստի նրանց կայուն, միջավայրին համապատասխան ներառական առաջընթացին, գյուղատնտեսության և հարակից ոլորտներում եկամտի աճին և ինքնազբաղվածությանը։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Ավստրիական զարգացման գործակալության (ADA) և Հայաստանի կառավարության կողմից։
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Ռազմավարական զարգացման գործակալությունը (SDA) և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցը: