Հպարտությամբ կիսվում ենք մեր հերթական հաջողության պատմությամբ.
Քոլեջի «Ֆինանսներ» մասնագիտության 6 ուսանող դասախոս Ա. Բադեյանի նախաձեռնությամբ մասնակցել է «Տնտեսական որոշումների դպրոցի Տաթևացի քաղաքականության մշակման մրցույթին՝ ներկայացնելով հետազոտական, վերլուծական աշխատանք՝ մեր երկրի համար կենսական և ռազմավարական նշանակություն ունեցող«Առողջապահության համընդհանուր ապահովագրություն» թեմայով։ 📊📚
✅Ոլորտի խստապահանջ և պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ՝ մեր թիմը ճանաչվեց հաղթող « Ամենաիրատեսական առաջարկ» անվանակարգում՝ և ստացավ հավաստագիր։🏅👏
✅Առաջնային համարելով ոլորտի խնդիրների արձանագրումը, խումբը հստակ, չափելի և կիրառելի լուծումներ առաջարկելով՝ արժանացավ ժյուրիի բարձր գնահատականին։ 🎯📈
✅Խորին շնորհակալություն ենք հայտնում մրցույթի կազմակերպիչներին և ժյուրիի անդամներին՝ անաչառ գնահատականի և մեզ այսպիսի հնարավորություն ընձեռելու համար։🤝💙
Առանձնահատուկ շնորհակալություն թիմի ղեկավար Ա. Բադեյանին և անդամներին՝ Ադամյան Դավիթին, Մարեմկոյան Հովհաննեսին, Քալաշյան Տիգրանին,Բոշյան Սոնյային, Մանուկյան Սիլվային և Գալստյան Հասմիկին՝ նվիրված, համախմբված և պատասխանատվությամբ կատարած աշխատանքի համար։ 🏆 📚

Այս հաղթանակը նոր մոտիվացիա է՝ շարունակելու սովորել և հանդես գալ նոր ծրագրերով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *