Միջոցառման ընթացքում ուսանողները վերհանեցին երկու տարբեր աշխարհների՝ Եսենինի ոսկեզօծ Ռուսաստանի և Տերյանի լուսավոր ու մշուշոտ Հայաստանի զուգահեռները։ Թեև նրանց բաժանում էին հազարավոր կիլոմետրեր, սակայն միավորում էր նույն բանաստեղծական զցացողությունը՝ նուրբ քնարականությունը, հայրենիքի հանդեպ անսահման սերը, և հոգու խորքից բխող կարոտը։ Ռուսական ընդարձակ դաշտերն ու հայկական վեհաշուք լեռները «խոսեցին» նույն լեզվով՝ լի ազնվությամբ, ջերմությամբ և վեհությամբ։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ներկաներին՝ այս յուրահատուկ մշակույթային մթնոլորտը կիսելու և արժևորելու համար։
Միջոցառումը կազմակերպվել էր «Համակարգիչների շահագործում» մասնագիտության ուսանողների կողմից՝ կուրսղեկ Ա. Գոզեյանի նախաձեռնությամբ, միջառարկայական կապի շրջանակներում:
