Բաց դաս
Մասնագիտություն՝ «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» 1-ին կուրս
Թեմա՝ Վահանակի ելքային լարման և հոսանքի ուժի չափումը տարբեր պայմաններում:
Դասի ընթացքում ուսանողները ներկայացրեցին.
✅off-grid ⚡
✅on-grid 🔋
✅հիբրիդ կայանների տեսակները 🔄
✅վոլտմետրի և ամպերմետրի զուգահեռ և հաջորդական միացումներ 🔧
✅ելքային լարումը՝ կախված աղբյուրից և բեռնվածությունից։ 📊
Դասի ընթացքում ուսանողները.
✅Կառուցեցին էլեկտրական շղթա` հաջորդական և զուգահեռ միացման եղանակներով։
💡🔌Կատարեցին շղթաների էլեկտրաէներգիայի պարամետրերի չափումներ`
✅լարում (վոլտ),
✅հոսանքի ուժ (ամպեր),
✅շղթային դիմադրություն (ohm):
Այնուհետև, բանաձևի միջոցով ուսանողները հաշվեցին էլեկտրական շղթայի սպառիչների հզորությունները՝ արդյունքները համեմատելով մուլտիմետրի օգնությամբ ստացված տվյալների հետ։ 📉📈
Դասի 2-րդ մասում ուսանողները չափումներ իրականացրին լսարանում առկա արևային վահանակի վրա.
✅Չափելով վահանակի լարումը, ունենալով նաև այլ պարամետրեր, ստացան վահանակի հզորությունը:
Դասը վարեց դասախոս-գործատու՝ Պ. Հերգնյան 👨‍🏫✨
https://www.facebook.com/share/v/1AcHag4hgz/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *