«Գավառի ակ․ Ա Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ում կազմակերպվեց բաց – դաս.

Դասի թեման․
«Վերծանում ենք մեր քաղաքի պատմությունը հուշարձանների միջոցով»

Դասն իրականացվեց.
«Աշխարհացույց» կրթական հարթակի միջոցով ստեղծված ցուցադրության ներկայացմամբ․

Դասի նպատակը․

Ուսանողների մոտ զարգացնել՝ քաղաքի հուշարձանները որպես պատմական աղբյուրներ դիտարկելու, վերլուծելու և գնահատելու կարողություններ,

խորացնել քաղաքի պատմության մասին գիտելիքները և ձևավորել հարգանք մշակութային ժառանգության նկատմամբ։

Ուսանողները կարևորեցին, որ պատմական հուշարձանները ոչ միայն կառույցներ են, այլ
պատմական աղբյուրներ՝ պատմության, ժամանակի, գաղափարների և մարդկանց մասին։

Թվարկեցին քաղաքի պատմական հուշարձանները՝ ներկայացնելով դրանց մասին հանգամանալից տեղեկատվութուն։

Օգտագործելով հարթակի գործիքակազմը՝ ուսանողները կատարեցին գործնական աշխատանք։

Դասն ամփոփվեց և ամրապնդվեց «Learning Apps» ծրագրով ստեղծված խաղի միջոցով։

Ստացած տեղեկատվության արդյունքում ուսանողների կողմից պատրաստվեց «ԽԱԼԴԻ-ԳԱՎԱՌ» ստենդը

Ուսանողների մոտ ձևավորվեց «Աշխարհացույց» կրթական հարթակը կիրառելու և գործիքակազմից օգտվելու կարողություն։

Դասն անցկացվեց «Հաշվապահական հաշվառում մասնագիտության» Ι կուրսում,

Դասախոս՝ Լ․ Մելքոնյան