ԳՊԳՔ «ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները արտադրական պրակտիկան անցկացրել են Գավառի համայնքապետարանում, որի ընթացքում ծանոթացել են տեղական ինքնակառավարման մարմնի ֆինանսատնտեսական համակարգին։ Մասնավորապես՝
• Ուսումնասիրել են համայնքային բյուջեի կազմման, հաստատման և կատարման գործընթացը,
• Ծանոթացել են եկամուտների և ծախսերի կառուցվածքին,
• Մասնակցել են ֆինանսական փաստաթղթերի նախապատրաստման և վերլուծության աշխատանքներին,
• Հետևել են հաշվապահական հաշվառման գործընթացներին,
• Ստացել են պատկերացում հարկային քաղաքականության և համայնքային ֆինանսավորման աղբյուրների մասին,
• Ծանոթացել են պետական գնումների և դրամաշնորհային ծրագրերի կառավարման մեխանիզմներին։
Այս ամենը նպաստել է ուսանողների տեսական գիտելիքների կիրառմանը գործնականում՝ ամրապնդելով նրանց մասնագիտական պատրաստվածությունը։


