Սիրելի’ շրջանավարտներ շնորհավորում ենք Ձեզ այս նշանակալի և հիշարժան օրվա առթիվ։ Այսօր դուք կանգնած եք նոր ուղու մեկնարկին՝ անցնելով մի փուլ, որտեղ գիտելիքը, փորձը և համառ աշխատանքը դարձել են ձեր ուժեղ կողմերը։


Երբ տարիներ առաջ սկսեցիք ձեր քայլերը քոլեջում, ձեր առջև բացվեց մի ուղի, որը պահանջում էր աշխատասիրություն, նվիրում ու հետևողականություն։ Դուք հաղթահարեցիք այդ ուղին՝ ձեռք բերելով ոչ միայն մասնագիտական գիտելիք, այլև կյանքի արժեքավոր փորձ, ընկերություն։

Այսօրվա ավարտը միայն փակվող մի էջ չէ, այլ նոր պատմության սկիզբ։ Այն պատմության, որը գրելու եք արդեն որպես լիարժեք մասնագետներ՝ զինված գիտելիքով, վստահությամբ ու նպատակներով։ Թող ձեր ընտրած ուղին լինի լուսավոր, ձեր քայլերը՝ համարձակ, իսկ նպատակները՝ հասանելի։

Մաղթում ենք շարունակական զարգացում, ինքնավստահություն և երբեք չդադարող ձգտում դեպի նոր բարձունքներ։