Մասնագիտական կողմնորոշման նպատակով քոլեջ այցելեցին Սարուխանի երկրորդ միջնակարգ դպրոցի աշակերտները։ Հյուրերը շրջեցին քոլեջում, ծանոթացան ուսուցանվող մասնագիտություններին, լաբորատորիաներին և գործնական աշխատանքների ընթացքին։ Շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրենությանը համագործակցության համար։