Աշխարհում ամեն տարի հոկտեմբերի երկրորդ երեքշաբթի օրը նվիրված է Ադա Լավլեյսին և նշվում է որպես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտում կանանց ներդրումի օր (Women’s Contribution Day):

Քոլեջի «Համակարգիչների շահագործում» մասնագիտության I կուրսի ուսանողները ներկայացրեցին ՏՏ և մի շարք այլ ոլորտներում մեծ հաջողություններ գրանցած հայտնի կանանց կենսագրություններից ուշագրավ հատվածներ՝ կարևորելով նրանց դերը մարդկության պատմության մեջ:
Նպատակը՝

ընդգծել կանանց դերակատարումը պատմության և ժամանակակից կյանքի տարբեր ոլորտներում,

խթանել գենդերային հավասարությունը,

բարձրացնել աղջիկների և կանանց ներգրավվածությունը նորարարության ու ստեղծագործական գործունեության մեջ։

ճանաչել և արժևորել կանանց ներդրումը գիտության, տեխնոլոգիայի, ինժեներիայի և մաթեմատիկայի ոլորտներում (STEM):