Ասում են՝ աշունը տարվա ամենագեղեցիկ եղանակն է, որը նման է նկարչի,ով իր ներկապնակի գույներով կարծես ներկում է բնությունը։
Բայց 2020 թվականի աշունը տարբերվեց մեր կյանքի բոլոր աշուններից…
Այդ աշունն իր հետ տարավ մի ամբողջ ազգի լուսե սերունդ, որոնց դեռ երկա՜ր, շատ երկար, քանի դեռ բաբախում է մեր սիրտը, պետք է փնտրենք ապրողների մեջ…
Հիշենք, սիրենք, փառավորենք մեր հերոսներին… Թո’ղ նրանց անունները մնան հավերժ գրված մեր ժողովրդի պատմության ոսկե էջերում։
Հերոսները մեր անմահ լույսերն են, իսկ մենք՝ նրանց հիշողությունը պահող սերունդը…
